Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Միջազգային հանրությունը պետք է միասնաբար դիմակայի ռուսական ագրեսիային

Միջազգային հանրությունը պետք է միասնաբար դիմակայի ռուսական ագրեսիային
16.01.2017 | 21:58

Միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա՝ դիմակայելով ռուսական ագրեսիային՝ Կիևում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Շաբաթավերջին պաշտոնից հեռացող Բայդենը Կիև է ժամանել ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: «Հուսով եմ, որ ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը ևս լուրջ գործընկերային աջակցություն կցուցաբերի ՈՒկրաինային»,- Կիևում ասել է Բայդենը:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ